ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ՈՒսումնական կենտրոնը կարող է հյուրանոց դառնալ

ՈՒսումնական կենտրոնը կարող է հյուրանոց դառնալ
15.03.2019 | 02:47

Դիլիջանում կառուցված ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Թեև մեկ տարի է, ինչ որոշում կայացվեց կենտրոնը հանձնել Մոնթե Մելքոնյանի անվան կրթահամալիրին, այսօր արդեն խոսվում է այն մասին, որ հատկացված տարածքը հարմարեցված չէ զինվորական դասընթացների համար։ Կառավարությունում քննարկվում է այս կենտրոնն ամբողջությամբ հյուրանոցային համալիր դարձնել։ Գուցե նպատակը վատը չէ, սակայն հարց է առաջանում՝ կգտնվի՞ գնորդ, քանի որ այս պահին կենտրոնի կառուցման հետ կապված երեք քրեական գործ է հարուցված։ Գաղտնիք չէ, որ օտարման ժամանակ ցանկացած ներդրող գերադասում է, որի ձեռք բերված գույքը «մաքուր» լինի։ «Նախ ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք գործարքի մասին, դա չի նշանակում, թե նկատի ունենք օտարումը։

Արդյունավետ այլ գործարքներ նույնպես գոյություն ունեն։ Անձամբ ես հակված եմ հավատարմագրային կառավարման մրցույթի անցկացմանը՝ ինչպես այս հյուրանոցի, այնպես էլ «Գոլդեն փելեսի»ի դեպքում։ Եթե կա արդեն գործող հյուրանոց, ապա նշված հյուրանոցները կարելի է հանձնել հավատարմագրային կառավարման՝ սահմանելով հստակ չափորոշիչներ։ Արդյունքում՝ մի կողմից կգործեն նորակառույց հյուրանոցները, մյուս կողմից կշահի պետությունը՝ ստանալով տարեկան շահույթ»,- գործադիրի նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։


Եվ մինչ կառավարությունը կորոշի ինչպես տնօրինել դիլիջանյան այդ հսկա կառույցը, փորձեցինք ճշտել՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցից բացի խոշոր գույքի այլ նվիրաբերություններ կա՞ն և ի՞նչ արդյունքներ են արձանագրել իրականացված ուսումնասիրությունները։

«Տվյալ դեպքում Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» պետությանը նվիրաբերելու ցանկությունը հայտնել էր ՍՊԸ-ն, նման ցանկություն հայտնող այլ սուբյեկտներ չեն եղել։ ՈՒսումնասիրություններն անընդհատ են իրականացվում, և եթե կան այլ գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, դրանց բացահայտման դեպքում գործն ուղարկվում է իրավապահներին»,- պարզաբանեց Նարեկ Բաբայանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ